Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլն ասել է, որ գոհ է այս մրցաշրջանից ու գոհ է իր մարզավիճակից:
«Կարիերայիս լավագույն մրցաշրջանն եմ անցկացնում: Ինձ մոտ շատ բաներ ստացվում են, և ես իսկապես լավ ֆուտբոլ եմ ցուցադրում»,- ասել է Օզիլը:
Նշենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Օզիլը 14 խաղում 2 գոլ է հեղինակել և 11 գոլային փոխանցում կատարել: