Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժամը 17.00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 39,17 տոկոսը: Այս տվյալը և ինչպես նաև այլ տվյալներ հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նրա խոսքով` ամբողջ հանրապետությունում հանրաքվեին մասնակցել է 1 մլն 5 հազար 333 քաղաքացի:
Որպեսզի հանրաքվեն համարվի կայացած, պետք է դրան մասնակցի ընտրողների թվի կեսից ավելին:
Քվեարկության արդյունքները ըստ մարզերի եւ Երեւանի ունի հետեւյալ տեսքը. Երեւանում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 305368 ընտրող կամ ընտրողների 36,1 տոկոսը,
Արարագածոտնի մարզում՝ 48,595 ընտրող կամ ընտրողների 42.12 տոկոսը,
Արարատի մարզում՝ 110,020 ընտրող կամ ընտրողների 50.52 տոկոսը,
Արմավիրի մարզում՝ 92,277 ընտրող կամ ընտրողների 40.20 տոկոսը,
Գեղարքունիքի մարզում՝ 75,493 ընտրող կամ ընտրողների 40.18 տոկոսը,
Լոռու մարզում՝ 87,709 ընտրող կամ ընտրողների 36.85տոկոսը։
Կոտայքի մարզում՝ 92,478 ընտրող կամ նրանց 39.26 տոկոսը,
Շիրակի մարզում՝ 73,370 ընտրող կամ 31.82 տոկոսը,
Սյունիքում՝ 55,937 ընտրող կամ ընտրողների 51.11 տոկոսը,
Վայոց ձորի մարզում՝ 21,282 ընտրող կամ ընտրողների 45.14տոկոսը,
Տավուշի մարզում՝ 42,804 ընտրող կամ ընտրողների 39.10 տոկոսը։
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Քվեարկությունը տեւելու է մինչեւ 20:00-ն, ինչից հետո սկսվելու է քվեաթերթիկների հաշվարկը:
Քաղաքացիները քվեարկում են հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: