
Շուրջ մեկ ժամ է, ինչ Գյումրիում փակ խորհրդակցություն է անցկացնում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցությանը մասնակցում են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ ոստիկանության Գյումրի քաղաքի բաժնի ղեկավարները՝ Կարեն Բաբակեխյանը եւ Սարգիս Մարտիրոսյանը, ինչպես նաեւ քննչական կառույցի աշխտակիցներ:
Լրագրողները դրսում են եւ սպասում են խորհրդակցության ավարտին, որպեսզի հարցեր ուղղեն Վլադիմիր Գասպարյանին:
Թե ինչ հարցեր են քննարկվել փակ խորհրդակցության ընթացքում եւ կամ ինչու՞ է ոստիկանապետն անձամբ ժամանել Գյումրի, կհաղորդենք ավելի ուշ: