Armlur.am-ի թղթակիցն այս պահին գտնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտակայքում և այնտեղից հայտնում է, որ ոստիկանները փակել են դեպի ԿԸՀ տանող ճանապարհը:
Ստորև բերված լուսանկարներում, մասնավորապես, կներկայացնենք, թե ինչպես են ոստիկանները երկաթյա ձողերով, արգելապատնեշներով փակել Դրամատիկական թատրոնի կողմից ԿԸՀ տանող փողոցը:
Հավելենք, որ հետզհետե հանձնաժողովի շենքը հսկող ոստիկանների թիվն ավելանում է: Նրանք հրահանգներ են ստանում անմիջապես փոխոստիկանապետի կողմից: