ՏԱՐՈ՛Ն, ՄԻ՛ ԾԵԾԻՐ, ԳԵՂԵՑԻԿ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում ծեծի են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի քարոզարշավն իրականացնող ակտիվիստները: Պատճառը, ըստ ՀԱԿ-ի, այն է եղել, որ նրանք բուկլետներ են բաժանել, ինչը դուր չի եկել տեղի ՀՀԿ-ական երիտասարդներին: Թաղի մի քանի երիտասարդներ մոտեցել են ՀԱԿ ակտիվիստներին եւ սկսել վիրավորել, քաշքշել: Այնուհետեւ քաշքշուկը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում ՀԱԿ ակտիվիստ Ավիկ Հախվերդյանը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, եւ նրա գլխին կար են դրել: Երեկոյան արդեն տեղեկություններ տարածվեցին, որ ծեծողների խումբը հայտարարել է, թե իրենք թաղում հայտնի «Պզեի» «ախպերներն» են: ՀՀ ոստիկանությունը մինչ ուշ գիշեր այդպես էլ որեւէ պաշտոնական տեղեկություն չհաղորդեց, թե ովքեր են եղել «թաղի խուժանները», որոնք ծեծել են Ավիկ Հախվերդյանին:
Այս իրավիճակը ցույց է տալիս, որ հակառակ Սերժ Սարգսյանի անթիվ խոստումներին՝ Հանրապետական կուսակցությունը ո՛չ ձեւով, ո՛չ էլ բովանդակությամբ ամենեւին չի փոխվել: Նրանք շարունակում են մնալ բռնության իրենց կանոններին հավատարիմ՝ ծեծը դարձնելով «հարց լուծելու տակտիկա»:




Լրահոս