Armenian text to speach

Պետք է լինի անցումային իշխանափոխություն, հրաժարական Սերժ Սարգսյանին. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նախքան «Նոր Հայաստանի» անդամներն Ազատության հրապարակից երթով առաջ կշարժվեին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթով հանդես եկավ՝ ասելով, թե մենք այսօր միասին ապրում ենք ճշմարտության հայաստանյան պահը. «Այս ճշմարտությունը մեզ ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում, և որևէ մեկը` քաղաքացի, թե իրավաբան, իրավունք չունի ճշմարտության պահը և ճանապարհը չընդունել և շեղվել դրանից»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում իշխում է պետական դավաճանությունն և հանցագործությունը, ահաբեկչություն ժողովրդի դեմ, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, «Հանրապետական» կուսակցության շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը և նույն կուսակցության տարբեր մակարդակների ղեկավարներ, քաղաքապետեր, մարզպետներ և շտաբի պետեր. «Պետք է լինի անցումային իշխանափոխություն, հրաժարական Սերժ Սարգսյանին, և կորչի՛ ցանկացած կուսակցապետություն. կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս