Ըստ նախնական ու էլեկտրոնային եղանակով ստացված տվյալների դեկտեմբերի 6-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1,296,368 ՀՀ քաղաքացի կամ ընտրողների 50.51%-ը։
Այս մասին այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ընդգծելով, որ ժամը 20-ի դրությամբ փակվել են բոլոր 1997 տեղամասային ընտրական կենտրոնները ու սկսել են արդյունքների ամփոփման աշխատանքները։