«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները երթով հասել են ԿԸՀ-ի շենքի մոտ, սակայն ոստիկաններն այնտեղ մի քանի շարք պատնեշ են կազմել և չեն թողնում, որ շարժման անդամները մոտենան շենքին: Վերջիններս դեռ տեղում որոշում են մնալ այնտեղ, թե հետ դառնալ Ազատության հրապարակ:
Նշենք, որ ոստիկանական ուժերի թիվը բավական մեծ է: