ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ օրերս ԲՀԿ-ական պատգամավորներ  Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը գնացել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ եւ ասել, թե ժամանակն է, որպեսզի ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմադիր քաղաքական ուժ է: Սակայն Ծառուկյանն ասել է՝ դեռեւս պետք չէ նման հայտարարություն անել, սպասե՛ք: Իսկապե՞ս այդպես է: Մեր հարցին Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք բաց, հրապարակային կուսակցություն ենք, ցանկացած հարց կարող է քննարկելի լինել, այդ թվում նաեւ՝ պարոն Օսկանյանի առաջ քաշած թեզը: Կարծում եմ՝ ժամանակն է վերանայել ԱԺ կանոնակարգ-օրենքի անհեթեթագույն դրույթը, համաձայն որի՝ ընդդիմություն լինել-չլինելը որոշվում է ԱԺ նստաշրջանում արված հայտարարությամբ»։ Ի դեպ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԲՀԿ-ն կիրակի օրը ուսանողներից քննություն է «վերցրել»: Նրանց նախապես բաժանվել են հարցաշարեր ընտրական գործընթացի վերաբերյալ, եւ ովքեր լավ սերտել են դասն ու «ստացել» քննությունը, մայիսի 5-ին 20 հազար դրամ ստանալով՝ կդառնան ԲՀԿ վստահված անձինք:




Լրահոս