Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից հրավիրված վճռական հանրահավաքի ավարտից հետո ցուցարարները երթ անցկացրեցին:
Հասնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ` նրանք հանդիպեցին ոստիկանական զորքերին, որոնք փակել էին դեպի ԿԸՀ տանող ճանապարհը:
«Նոր Հայաստան« նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ իրենք ցանկանում են գնալ ԿԸՀ` պահանջելու անվավեր ճանաչել այս կեղծ քվեարկության արդյունքը: «Հարգելի ոստիկաններ մենք խաղաղ ենք, մենք խնդրում ենք տրամադրել մեզ հնարավորություն մոտենալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և մեր պահանջը հնչեցնել այդ պետական մարմնի շենքի մոտ: Հակառակ դեպքում` մենք ստիպված են դիմել, որ որեւէ մեկը գա այստեղ` լսելու մեր պահանջը»,-, ասաց նա: