Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՉԳԻՏԻ՞ «Ա» ՏԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գրառման հեղինակը ժամանակին դպրոցն էքստեռն կարգով ավարտած, այնուհետեւ  Գյուղակադեմիա (այսօր արդեն Ագրարային համալսարան) ընդունված Տարոն Մարգարյանն է, որը հիմա էլ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Իսկ գրառումը նա արել է Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առթիվ 2012-ին բացված հուշամատյանում: Մատյանն էլ ի պահ է տրվել Երեւանի պատմության թանգարանին: Ինչպես երեւում է Տարոն Մարգարյանի գրառումից, դպրոցն էքստեռն ավարտած քաղաքապետը չգիտի հայոց այբուբենի առաջին իսկ տառը` «ա» տառը գրելու ձեւը: Բանն այն է, որ հայերեն փոքրատառ «ա»-ն ունի 3 մասնիկ: Իսկ Տարոն Մարգարյանն ամենուր այն գրել է 4, իր ազգանվան մեջ` 6 մասնիկով: Կարելի է ենթադրել, որ դպրոցում Երեւանի ապագա քաղաքապետին լավ չեն սովորեցրել տառերը:




Լրահոս