Գյումրեցիներից շատերը նկատել են, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետի պաշտոնից ազատվելուց հետո դադարել է այցելել Հայ առաքելական եկեղեցի: Նախկինում նրան հաճախ էին տեսնում եկեղեցում: Այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդան Ղուկասյանի հետ: «Ես եկեղեցուց հեռու չեմ եւ ասեմ Ձեզ ավելին` միշտ բողոքականների թշնամին եմ: Ինձ համարում եմ եկեղեցու զավակ, այդ պատճառով էլ հեռու չեմ կարող մնալ»,-պատասխանեց նա:
ՉԻ ԱՅՑԵԼՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ