Armenian text to speach

ԳՐԱՆՑՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պարզվում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա համայնքի բնակիչների մի մասը՝ 68 հոգի, 2012թ. խորհրդարանական եւ այս տարվա նախագահական ընտրություններից առաջ գրանցվել են Երեւանում դրանց մասնակցելու համար: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Կարապետյանը: «Գնում են: Մի մասը Երեւան, մյուս մասը՝ Ռուսաստանի Դաշնություն: Էս Ազգային ժողովի ընտրության ժամանակ 68 հոգի գրանցումից դուրս եկան: Մի մասը դուրս են եկել մշտական գրանցման նպատակով, իսկ մյուս մասը՝ մոտ քսան հոգի, գնացին, քաղաքում ընտրություն արեցին, հետո նորից եկան, հետ գրանցվեցին: Ամեն մեկն իր բարեկամի տան վրա է գրանցվում: Մարդը գնացել, քաղաքում է ապրում, բայց հաշվառված է գյուղում, իսկ բնակչության թվաքանակը ես ավել եմ տալիս»,-ներկայացրեց գյուղապետը: Նրա խոսքով՝ գյուղի գրանցումից դուրս գալը մեկ օր է տեւում. «Բարեկամի տան սեփականության վկայականը տիրոջ հետ բերում են անձնագրային ծառայություն եւ գրանցվում»: Անկուսակցական գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ Երեւանում աշխատողներից նրանց ղեկավարները պահանջել էին գրանցվել քաղաքում:




Լրահոս