«Նոր Հայաստան» շարժման անդամները որոշել են կրկին երթով շարժվել դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցան շարժման մի քանի անդամներ և տեղեկացրին, որ տարբեր ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի համաձայն` ոչ-ն է հաղթել:
Այս պահին նրանց երթը շարունակվում է:
Տեղեկացնենք նաև, որ ԿԸՀ տարածքում խիստ հսկողությունը շարունակվում է, ոստիկանները շարունակում են կենդանի պատնեշ հանդիսանալ ցուցարարների` դեպի ԿԸՀ տանող ճանապարհին.