Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջին արդյունքները, որոնք օնլայն ռեժիմով փոփոխում են։
Այսպես՝ ժամը 23.51-ի դրությամբ մշակվել են 75 ընտրատեղամասի քվեաթերթիկները։ Ըստ այդմ՝ սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել 18006 (կամ 76.94%-ը) մարդ, իսկ «ոչ»՝ 4797–ը (20.50%)։
Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության մասնակցել է 1,296,368 ՀՀ քաղաքացի կամ ընտրողների 50.51%-ը։