
«Եթե շատ վռազ հարցեր են, դիմե՛ք կենտրոնական շտաբ»:
Խոսքն ուղղված էր լրագրողներին, որոնք Տարոն Մարգարյանին ուզում էին հարց տալ, իսկ վերջինս հերթական անգամ խուսափեց նրանց հետ շփվելուց: Եթե նույնիսկ նախընտրական շրջանում աներձագային մշակույթի հիմնադիրը խուսափում է լրագրողների հետ շփումից, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու վերընտրվելու դեպքում: Այսինքն՝ պարզ է, թե ինչ է լինելու՝ նույնը, ինչ մինչ այսօր. թանկարժեք նկարազարդումով դալաններ, թանկարժեք նստարաններ, երկու կենտրոնական փողոցով սահմանափակված Երեւան, «լադոկներով» զարդարված ոչ կենտրոնական փողոցներ՝ տեղ-տեղ կարկատված ասֆալտով, եւ կրկին՝ լրագրողների անպատասխան հարցեր: