Աղետի գոտի. կա և շարունակում է մնալ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակի ավերիչ երկրաշարժից արդեն 27 տարի է անցել: Սակայն, ի տխրություն շատ շատերիս, «աղետի գոտի» ամոթալի արտահայտությունը դեռ չի վերացել մեր շուրթերից:

Ճիշտ է, ամեն տարի ինչ-ր քայլեր են կատարվում, սակայն մեր կառավարությունն այդպես էլ ձեռնամուխ չեղավ խնդրի վերջնական կարգավորմանը: Իսկ  27 տարին քիչ ժամանակ չէր:

tnak3

2015 թվականի հոկտեմբերին հրապարակված տվյալների համաձայն` բնակարանային չլուծված խնդիր ունի դեռևս 965 ընտանիք, այսինքն` միջին հաշվով` մոտ 4000  բնակիչ: Կառավարությունն այս տարի խոստացավ, որ կփորձի 2016թ. բյուջեից մի մաս հատկացնել այս մարդկանց բնակարանով ապահովելու ծրագրին:

Հուսանք` գոնե այս տարի քիչ կշրջանառվեն «տնակ», «աղետի գոտի«, «փլատակներ» արտահայտությունները, Գյումրիի նման մշակութային հարուստ ժառանգություն ունեցող նման քաղաքին դա սազական չէ:

tnak4

 

 




Լրահոս