«Այսօր Բրիւսելում բժիշկս վիրակապերը կփոխի, յետոյ, եթէ ամեն ինչ լաւ լինի, հաւանաբար մի քանի օրով դուրս գամ եւ վերադառնամ ուրբաթ-շաբաթ՝ եւս մէկ ստուգման»։
Բացառիկ պատմական իրադարձություն: Անհրաժեշտ էր այդ մասին ազգին տեղյակ պահել, քանի որ ազգը սրտատրոփ դրան էր սպասում: Այդ նույն ազգի կողմից մուծվող հարկերից 50 հազար դոլար հատկացվել էր ազգի այս նվիրյալի բուժմանը՝ չնայած այն բանին, որ նույն ազգի համար արյուն թափած ու հաշմանդամ դարձած՝ Արցախյան պատերազմի բազմաթիվ ազատամարտիկներ, որոնք շատ ավելի լուրջ առողջական խնդիրներ ունեն, բուժման հնարավորություն չունեն: Այդ մարդիկ, սակայն, համեստորեն չեն բարձրաձայնում իրենց մասին եւ իրենց ցավող թեւի կամ ոտքի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ում ստատուսներ չեն գրում: