Իշխանությունը, տեսնելով իր պարտությունը, դիմում է շատ կեղտոտ միջոցների. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճակատամարտը ավարտված չի, մենք գտնվում ենք շատ լուրջ ճակատամարտի մեջ: Այս մասին քիչ առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Վերջինս նշեց, որ այժմ իշխանությունները շատ վատ վիճակի մեջ են հայտնվել, և ստիպված քայլերի են դիմել` ցանկալի արդյունք ապահովելու համար: Մասնավորապես, նա նշեց, որ շատ ընտրատեղամասերում իշխանության ներկայացուցիչները, երբ տեսնում են, որ պարտվում են, սկսում են լույս հանգցնել, հանձնաժողովի անդամի վատացնել կամ հրաժարվել բացել քվեատուփը:

Այնուհետև ՀԱԿ խմբակցության ղեկավարը հրապարակեց իր ունեցած տվյալները, ըստ որոնց, ոչ-ն է առաջատարը:




Լրահոս