«Այսօր մարդիկ ելք են փնտրում ստեղծված վիճակից, եւ կա արդեն շատ կարեւոր տեղաշարժ այն առումով, որ առաջնորդ-կուռքի փնտրտուքն այժմ կարծես սկսում է փոխարինվել գաղափարի փնտրտուքով»:
Նախագահի հավերժ թեկնածուն այս անգամ կարծես թե որոշել է մինչեւ 2018-ը պարապ չմնալ եւ ժամանակ առ ժամանակ «հանճարեղ» մտքեր արտահայտել: Ի՞նչ գաղափարի մասին կարող է խոսք լինել, երբ ժողովուրդն իր գիտակցությամբ դեռ հասուն չէ ու որեւէ շարժում ի վիճակի չէ կազմակերպել: Չկա համապատասխան մակարդակի ինքնագիտակցություն՝ չկա նաեւ գաղափար, հետեւաբար չի կարող լինել այդ գաղափարը կրող առաջնորդ: Միգուցե ի՞նքն է ուզում այդ գաղափարն առաջարկել: Բայց այդ դեպքում 2008-ին եւ 2013-ին որեւէ բան կառաջարկեր, մինչդեռ ո՛չ գաղափարախոսություն առաջարկեց, ո՛չ էլ ձայներ ստացավ: