«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքին:
Ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանն առաջարկեց կրկին երթ անցկացնել և ԿԸՀ շենքին մոտենալ որոշ ժամանակ անց: Նա հայտարարեց, որ այդ շենքը պետք է ուշադրության տակ պահել և շրջափակել: