Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան ժամը 6-ին ավարտել է սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների էլեկտրոնային հաշվարկը: Այս պահի դրությամբ ստացվել են բոլոր 1997 ընտրատեղամասերի նախնական տվյալները:
ԿԸՀ տվյալներով` «Այո» է քվեարկել ընտրողների 63,35 տոկոսը (825622 ընտրող), «Ոչ»՝ 32,35 տոկոսը (421593 ընտրող): Հավելենք, որ հանրաքվեին մասնակցել է 1 մլն 296 հազար 368 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը:
Նկատենք նաև, որ քվեաթերթիկների հաշվման գործընթացի ժամանակ տարբեր ընտրատարածքներից ստացվում էին նախնական տվյալներ, համաձայն որոնց` առաջատարը «ոչ»-ն էր, սակայն ԿԸՀ-ի հրապարակած տվյալներում միանգամայն այլ պատկեր է: