«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթերի ժամանակ այս գիշեր բերման էին ենթարկվել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ`
Մաքսիմ Սարգսյանը, Արտուշ Չիբուխչյանը, ինչպես նաև Արամ Մանուկյանը, Կարո Ղուկասյանը, Տիգրան Մազմանյանը, Վահե Բաղդասարյանը, Ալբերտ Նաջարյանը, Անդրանիկ Վարդանյանը և Արսեն Չաչոյանը:
Ակտիվիստներն արդեն ազատ են արձակվել, իսկ նրանց նկատմամբ արձանագրություն է կազմվել` վարչական օրենգրքի 182-րդ հոդվածով` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: