Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին կարող է սպառնալ 3-խաղյա որակազրկում Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար։
Շվայնշտայգեր հանդիպման ժամանակ հարվածել է մրցակցի պաշտպան Ուինսթոն Ռիդի դեմքին։ Գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը բաց է թողել այդ պահը, սակայն տեսախցիկը ֆիքսել է այն»,- տեղեկացնում է Mirror-ը։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան առաջիկայում կքննի վերոնշյալ դրվագը։