CNN-ը Բարաք Օբամային սխալմամբ Վենեսուելայի նախագահ է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայում CNN հեռուստաալիքն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ ամերիկացի ժողովրդին ուղղված հատուկ ուղերձի ուղիղ հեռարձակման ժամանակ տիտրերում նրա անվան տակ սխալմամբ «Վենեսուելայի նախագահ» է գրել. փոխանցում է Gazeta.ru-ն:

Լրագրողների սխալն ակտիվ քննարկումներ է առաջացրել սոցցանցերում: CNN-ը կարծում է, որ Բարաք Օբաման Վենեսուելայի նախագահն է»,-թվիթերում գրել է BBC-ի թղթակից Բահման Կալբասին:

Նշվում է, որ դեկտեմբերի 6-ին Վենեսուելայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրությունները: Ձայների մի մասի հաշվարկից հետո Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ընդդիմության հաղթանակի մասին: Այդ նույն օրը Բարաք Օբաման ուղերձով դիմել է ամերիկացի ժողովրդին՝ կապված վերջին ահաբեկչության հետ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս