Դիլիջան-Երեւան ճանապարհի եզրին` Դիլիջանի ոլորանների մուտքի մոտ է գտնվում «Հաղարծին» հյուրանոցային համալիրը: Դիլիջանցի գործարար, հյուրանոցի սեփականատեր Արմեն Աբգարյանը հիմնանորոգել, գեղեցկացրել է այն: Նշենք, որ 2012թ. դեկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ «Հաղարծին»-ում կայացավ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որդու եւ մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանի դստեր հարսանիքը: Իսկ 2013թ. փետրվարի 2-ին «Հաղարծին» համալիրում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն Արմեն Աբգարյանին հանձնեց «Պատվավոր տավուշցի» կոչման հավաստագիր, Ա. Աբգարյանին հանձնվեց նաեւ Տավուշի մարզի գործարարների տարածքային խորհրդի սահմանած 2012թ. մարզի լավագույն գործարարի «Դավոս» մրցանակը: Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արմեն Աբգարյանն ասաց, որ հողեր ունի Մոսկվայում եւ Սոչիում, որ ինքն ուներ «ավելորդ փողեր», որոնք ներդրել է ոչ թե Ռուսաստանի այդ քաղաքներում, այլ հայրենի Դիլիջանում: Արդեն մի քանի ամիս է` «Հաղարծին» հյուրանոցային համալիրի անգլիատառ ցուցանակի մի մասն ընկած է, ընկած է նաեւ «Hotel» ցուցանակի վերջին տառը: Մարզի լավագույն գործարար եւ «ավելորդ փողեր» ունեցող Ա. Աբգարյանը լավ կաներ` հանձնարարեր նորոգել ցուցանակը, մանավանդ որ, բացի հայաստանցիներից, ամեն օր այդ ճանապարհով բազմաթիվ արտասահմանցիներ են երթեւեկում:
«ԱՎԵԼՈՐԴ ՓՈՂԵՐԻ» ԱՐԳԱՍԻՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ