Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի թեկնածուն չանցավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում երեկ տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ:

Armlur.am-ը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արշալույսի գյուղապետ է վերընտրվել գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը: Վերջինս հավաքել է 1066 ձայն, իսկ նրա մրցակից թեկնածուն՝ Աշոտ Սարգսյանը՝ 564 ձայն:

Նշենք, որ անվավեր քվեաէթերթիկների թիվը կազմել է՝ 53: Ի դեպ, Արշալույսում նույնականացման քարտով ընտրություններին մասնակցել է 279 քաղաքացի:

Հիշեցնենք, որ գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, բայց թշնամական հարաբերությունների մեջ է հորեղբոր հետ։ Իսկ Աշոտ Սարգսյանը ոստիկանության պետի նախկին տեղակալն է, ով ըստ որոշ տեղեկությունների՝ Մանվել Գրիգորյանի մտերիմն է: Տարիներ շարունակ Մանվել Գրիգորյանի ընտանիքը ամեն ընտրություն փորձում է սեփական թեկնածուին անցկացնել, սակայն այդպես էլ չի ստացվում: Այս անգամ նույնպես չստացվեց:




Լրահոս