ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկացի ժողովրդին ուղղված իր հատուկ ուղերձի ժամանակ ահաբեկչություն է անվանել Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում մարդկանց զանգվածային սպանությունը և կոչ արել ԱՄՆ-ի Կոնգրեսին զինված ուժեր կիրառել «Իսլամական պետության» դեմ. փոխանցում է CNN-ը:
«Դա ահաբեկչության ակտ էր, որն ուղղված էր անմեղ մարդկանց սպանությանը»,-ասել է Օբաման՝ մեկնաբանելով Սան Բերնարդինոյի ողբերգությունը:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ «ահաբեկչության սպառնալիքն իրական է», և որ ԱՄՆ-ն մտադիր է հաղթահարել այն: «Կալիֆոռնիայի ահաբեկչությունը հիմք դրեց ահաբեկչական սպառնալիքի նոր փուլին: Մենք կոչնչացնենք «Իսլամական պետություն»-ը կամ այլ ահաբեկչական կազմակերպության, որը կփորձի վնաս հասցնել մեզ»,-հավելել է Օբաման:
Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը կրկին հիշեցրել է, որ Վաշինգտոնն Անկարայի հետ համատեղ զբաղվում է թուրք-սիրիական սահմանի փակման հարցով՝ փորձելով կանխել «Իսլամական պետության» զինյալների մաքսանենգությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան