«Սիրելի’ ժողովուրդ, հավաքվի’ր և պայքարի’ր քո իրավունքի համար»,-
Քիչ առաջ Ազատության հրապարակում նման հայտարարությամբ հանդես եկավ «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը` հայտնելով, որ այսօր` 16:00-ին, Ազատության հրապարակում անհնազանդության երթ է լինելու:
«Յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր և վճռական է»,-հավելեց նա:
Վ. Ավետիսյանի խոսքով` ինչ-որ բանի հասնել Հայաստանում հնարավոր է միայն պայքարի միջոցով: Իշխանությունից արդարություն պահանջելու իմաստ, ըստ նրա, իմաստ չկա:
Լրագրողի հարցին` 18:00-ին ոչ-ի մյուս ճակատն է հանրահավաք անելու, միանալու են նրանց, պատասխանեց, որ միանալու խնդիր իրենք չունեն,-հավելեց բանախոսը: