ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 20-ին Մոսկվայի Կրեմլի պալատում կայացավ «Արմենիա» ազգային ամենամյա 8-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը: Մրցանակներ տրվեցին մի շարք  արտիստների: «Լավագույն ժողովրդական երգիչ» ճանաչվեց Գուրգեն Դաբաղյանը, «Լավագույն ռոք խումբ»՝ The Beautified Project-ը, «Տարվա լավագույն խումբ», «Տարվա հիթ»՝ «Ռեինկարնացիա»-ն, «Տասնամյակի երգչուհի»՝ Շուշան Պետրոսյանը, «Լավագույն հումորային նախագիծ»՝ Հայկո, Մկո…
Ամենից սպասվածը «Տարվա լավագույն երգչուհի» եւ «Տարվա լավագույն երգիչ» մրցանակներն էին: Երգչուհին Լիլիթ Հովհաննիսյանն է, երգիչը՝ Մհերը: Նրանց մրցանակները հանձնեցին աշխարհահռչակ երգիչ Ալեսանդրո Սաֆինան եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Տուրեցկին: Մրցանակաբաշխության ընթացքում պարգեւներ տրվեցին նաեւ մի շարք այլ անվանակարգերում:
Հավելենք նաեւ, որ այս տարիների ընթացքում «Արմենիա» մրցանակաբաշխությանը մասնակցել են` Շերը, Դեմիս Ռուսոսը, Վլադիմիր Սպիվակովը, Իոսիֆ Կոբզոնը, Ալեսանդրո Սաֆինան, Խուլիո Իգլեսիասը, Ալեն Դելոնը, Իրինա Ալեգրովան, Լոլիտան, Թամարա Գվարձիտելին: Իսկ յուրաքանչյուր տարի մրցանակաբաշխությանը մասնակցում են` Ջիվան Գասպարյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Աննա Մայիլյանը, Թաթան, Սիրուշոն, Անդրեն, Հայկոն, Նունե Եսայանը…
Հաղորդավարական կազմում հանդես են եկել` Սամվել Գրիգորյանը, Լյուդմիլա Տատարովան, Նազենի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Օլեշկոն, Լուսինե Թովմասյանը եւ Դմիտրի Նագիեւը:




Լրահոս