ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ Երեւանի մանկապարտեզներից մեկում, բայց աշխատաժամերս քիչ են, այսինքն՝ աշխատում եմ կես դրույքով: Խնդրում եմ ասել, եթե աշխատողի դրույքը (աշխատաժամանակը) պակաս է մեկ դրույքից (նորմալ աշխատաժամանակից), ապա նա սոցիալական փաթեթի ինչպիսի՞ սահմանաչափից է օգտվում, ինչպե՞ս է հաշվարկվում սոցփաթեթի գումարը:

Լաուրա Մնացականյան (32 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատակցի դրույքը (աշխատաժամանակը) մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի) լինելու դեպքում սոցիալական փաթեթի սահմանաչափը նվազեցվում է համապատասխանաբար: Օրինակ՝ կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի 5,500 ՀՀ դրամ: Սակայն կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունենալու դեպքում սոցիալական փաթեթի գումարի հատկացում հնարավոր չէ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` սոցփաթեթ կոչվածը, որն առանձնակի ոգեւորությամբ չի ընդունվում, պարզվում է` որոշակի սահմանափակումներ էլ է կրում: Այսինքն՝ կախված աշխատաժամանակից՝ մարդը կարող է մինչեւ անգամ զրկվել սոցփաթեթում ընդգրկվելուց:




Լրահոս