Մեղավորները կենթարկվեն պատասխանատվության. Mediamall .am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին շրջանում Mediamall .am կայքի և Տարոն Մարգարյանի քարոզարշավի համար ստեղծված “Ավելի լավ Երևան” ֆեյսբուքյան էջի կապի վերաբերյալ քննարկումները որոշ անձինք փորձում են շահարկել և ծառայեցնել սեփական շահերին:
Mediamall .am կայքի խմբագրակազմը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ցուցաբերել վերոհիշյալ միջադեպի մանրամասները պարզելու և դրանք մեզ ներկայացնելու հարցում: Այս հարցը պարզաբանելու նպատակով վաղը՝ ապրիլի 26-ին՝ ժամը 12:00 “Արմատ” մամուլի ակումբում հրավիրում ենք մամուլի ասուլիս, որին կմասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը, ինչպես նաև՝ անկախ փորձագետներ:
Քննարկումից հետո Mediamall .am-ը հանդես է գալու հայտարարությամբ, որը հիմնված կլինի փորձագետների եզրակացության վրա: Կայքի խմբագրակազմը պաշտոնապես հայտարարում է, որ պաշտպանելու է ճշմարտությունը՝ մեղավորին ենթարկելով պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով՝ լինի դա կայքի տեխնիկական սպասարկումն իրականացնող կազմակերպություն, մեր կայքի միջոցով ապօրինի գործունեություն ծավալած երրորդ անձ, թե վերոհիշյալ կապի մասին տեսանյութեր պատրաստած և տարածած անձինք, պատասխանատվության կենթարկվեն նաև այս ամենի պատվիրատուն հանդիսացող անհատները կամ կազմակերպությունները:
Եթե փորձագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ տարածված տեղեկությունները ապատեղեկատվություն են, ապա Mediamall.am կայքի գործունեությունը վարկաբեկող տեսանյութերի և տեղեկատվության տարածման համար պատասխանատու անհատները կամ կազմակերպությունները, մասնավորապես՝ ԶԼՄ-ները և էլեկտրոնային կայքերը, նույնպես կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքով սահմաված կարգով՝ կայքի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար:
Իսկ եթե փորձագիտական եզրակացության արդյունքում պարզվի, որ կայքի տեխնիկական հնարավորություններն ապօրինաբար օգտագործվել են երրորդ անձի կողմից, ապա այդ անձի կամ անձանց և նրանց պատվիրատուի դեմ (եթե դա լինի նույնիսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը) հայցադիմում կներկայացվի դատարան՝ օրենքով սահմանված կարգով:
Շնորհակալություն
Mediamall .am-ի խմբագրակազմ




Լրահոս