Չի կարելի զրկել Ռուսաստանին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից. Բեքհեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը պաշտպանել է Ռուսաստանին և Քաթարին՝ 2018թ. և 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հյուրընկալ երկրներին: Այս մասին Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագը հայտարարել է  The Telegraph-ի հարցազրույցում:

Բեքհեմը նշել է, որ անկախ ՖԻՖԱ-ում հետաքննությունների արդյունքներից՝ առաջնությունները պետք է անցկացվեն Ռուսաստանում և Քաթարում:

«Ֆուտբոլի աշխարհի առաջնությունները պետք է անցկացվեն Ռուսաստանում և Քաթարում: Կարևոր չէ, թե ներգրավված են եղել կոռուպցիային, թե՝ ոչ: Այդ երկրներն ընտրվել են, և ՖԻՖԱ-ն պետք է ընդունի այդ որոշումը»,-ասել է Բեքհեմը:

Խոսելով ՖԻՖԱ-ի մի շարք պաշտոնյաների հանդեպ հետաքննության և Յոզեֆ Բլատերի և Միշել Պլատինիի՝ ֆուտբոլային գործունեության դադարեցման մասին, նա նշել է, որ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի կարգուկանոն հաստատվի կազմակերպությունում:




Լրահոս