«Քաղաքացիական պայմանագիրը» քննարկել է 2017թ. ԱԺ ընտրությունների նախապատրաստական հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կենտրոնական գրասենյակում (Սայաթ Նովա 6) կայացել է Քաղաքական խորհրդի հերթական նիստը: Տեղեկացնենք, որ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ Քաղաքական խորհրդում ի պաշտոնե ընգրկված են Վարչության նախագահը, Վարչության անդամները, Տարածքային կազմակերպությունների խորհրդի նախագահները, Կուսակցության ներկայացուցչությունների ղեկավարները:

Նիստին մասնակցել են Վարչության 8 անդամներ, ինչպես նաև տարածքային 10 կազմակերպությունների՝ Աբովյանի, Արմավիրի, Արտաշատի, Գյումրու, Նորատուսի, Ստեփանավանի, Երևան քաղաքի Շենգավիթի, Նոր Նորքի, Կենտրոնի և Արաբկիրի ղեկավարներն ու նրանց ներկայացուցիչները, վերահսկող հանձնաժողովի նախագահ Հրաչյա Հարությունյանը: Նիստը վարել է Վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է երկու նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Վարչության կատարած աշխատանքների հաշվետվությունը: Այնուհետև հաշվետվություններով հանդես են եկել տարածքային կբոլոր ազմակերպությունները՝ ներկայացնելով տարածքային կազմակերպությոինների կատարած աշխատանքները, խնդիրները, ինչպես նաև առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:

Վարչությունը քննարկել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրասական հարցեր: Որոշվել է, որ հունվարի 9-ին կայանալիք հերթական նիստի ժամանակ քննարկվելու են Կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման սկզբունքները, նախընտրական քարոզչության ռազմավարությունն ու մարտավարությունը: Նախատեսվում է քննարկել նաև Տարածքային կազմակերպությունների բյուջեների ձևավորման սկզբունքները:

«Քաղաքացիական պայմանագիր»




Լրահոս