ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն իր գործը կատարել է բարձր մակարդակով:
«ԿԸՀ-ն, իր վերջնական արդյունքները չհրապարակած, արդեն սլաքն ուղղում եք դեպի Տիգրան Մուկուչյանը: Արդյունքը եղել է այնպես, որ նա անելիք չի ունեցել, և նա, օրենքի սահմանված կարգով, պետք է հայտարարի արդյունքները»,- հայտարարեց Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց` նորմալ է համարում, որ ընդդիմադիրները խոսում են ընտրակեղծիքների մասին:
Մանրամասները` տեսանյութում.