Armenian text to speach

ՀԺ. ՀՀԿ-ն ո ԲՀԿ-ն դեռ բանակցում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ՀՀԿ գործադիր մարմինը երեկ ապագա կառավարության կազմի հետ կաված որևէ հարց չի քննարկել, թեև դեռ առավոտյան չէր բացառվում, որ Սերժ Սարգսյանը ևս մի երկու նախարարների գործադիրում կառաջադրի: Այս պահին իշխանական կուլիսներում քննարկվում է միայն երեք նախարարի պաշտոնակատարների ապագա ճակատագիրը: Ըստ “ՀԺ”-ի տեղեկությունների, հարցականի տակ են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ճակատագրերը: Այս ընթացքում մամուլում պարբերաբար քննարկվել է նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետագա պաշտոնավարման հարցը: Խոսակցություններ կային, որ նա ապագա կառավարության կազմում չի լինելու, ավելին, մշակույթի ապագա նախարարի տարբեր թեկնածություններ էին քննարկվում: Բայց, որքան էլ տարօրինակ է, գոնե երեկվա տեղեկություններով, Հասմիկ Պողոսյանը շարունակելու է իր հետագա պաշտոնավարումը նույն կարգավիճակում: Թեև դա էլ, մեծ հաշվով կախված է ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների ելքից: Թերթը հիշեցնում է, որ այս երկու ուժերի միջև բանակցությունների թեման նաև “հանձնվելիք” նախարարական պորտֆելների քանակն է: “Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Բարգավաճը կոալիցիա մտնելու համար հինգ պորտֆել է ուզում, իշխանությունը պատրաստ է զիջել միայն չորս պորտֆել: Եվ անկախ այդ բանակցությունների ելքից, մնացած բոլոր պոստերում անձերի փոփոխություն գոնե մինչև աշուն չի նախատեսվում: Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հանրապետականները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին: Նրանք բոլորն էլ շատ արագ հեռացել են ապագա կառավարության կազմի մասին որևէ նորություն չհայտնելով, ՀՀԿ խոսնակը անդրադարձել է միայն Երևանի ավագանու ընտրություններին”,- գրել է թերթը:



Լրահոս