Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը ձմռանը Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է:
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թարմացնել հարձակման գիծը։ Ֆրանսիացու համար սահմանված հրաժարագինը կազմում է 79 մլն եվրո։ Հաղորդվում է, որ լավագույն քառյակում մրցաշրջանն ավարտելու համար «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է վճարել այդ գումարը։