«Հոնդա»-ն Վանաձոր-Ալավերդի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը, ինչի հետևանքով 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս