“Հրապարակը” գրում է, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թեժ քարոզարշավ է ընթանում Դուբայում միասին հանգստանալ սիրող ՀՀԿ-ական թիմի “կուրատոր” Սամվել Ալեքսանյանի եւ ԲՀԿ-ական թիմերի միջեւ: ԲՀԿ ավագանին ամեն ինչ անում է, որպեսզի Դավիթ Օհանյանը պարտվի ու չդառնա քաղաքապետի տեղակալ: Իսկ Սամվել Ալեքսանյանն անձամբ է պտտվում շենքերի բակում:
Ի տարբերություն ԲՀԿ-ի, որը, տնետուն ընկած, “ինչո՞վ օգնեմ” անհատական ակցիան է կիրառում, Սամվել Ալեքսանյանը իրականացվող “թաղեթաղ” ակցիայի ընթացքում կանչում է թաղի “նայողների”, հանձնարարում, որ իրենք էլ “կուրացիա” անեն բակերի “նայողներին”, բակերի “նայողները”` բազմաբնակարան շենքերի “նայողներին”, ձայների պլան դնում ու ասում. “Ստանամ: Ոնց ուզում եք` ապահովեք”:
Հիշեցնենք, որ նույն սկզբունքով վերջինս աշխատել էր նաեւ նախագահականի ժամանակ, բայց արդյունքները սպասվածի չափ փայլուն չէին. նա խոստացել էր՝ ընտրական այն հանձնաժողովի նախագահը, որն ամենաշատ ձայն կապահովի Սերժ Սարգսյանի համար, կստանա քսանհինգ հազար դոլար: Երեկ մենք փորձեցինք ճշտել` հանձնաժողովներից ո՞ր մեկն է արժանացել այդ պարգեւին, սակայն Ալեքսանյանը խորապես ,անհասանելիե էր: