Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:
«AS»-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստի գործակալ Ցեզարի Կուխարսկին ներկա է եղել Պրիմերայի 14-րդ տուրի՝ «Ռեալ» – «Խետաֆե» հանդիպմանը, որի ժամանակ հանդիպել է «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։
Ենթադրվում է, որ կողմերը քննարկել են Լևանդովսկու հնարավոր տրանսֆերը «Ռեալ»։