Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների`Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի “Երիտասարդական” կայարանին հարող գետնանցումը, որտեղ հիմա ընթանում են շինաշխատանքներ, գնել է Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ, ղարաբաղցի Կարեն Բաղդասարովը: Նա ցորենի ներկրմամբ զբաղվող և շուկայում գերիշխող դիրք ունեցող “Վիկտորիա թրեյդ” ՍՊԸ-ի սեփականատերն է: Բաղդասարովն Արցախում հացի գործարան ունի, իսկ այստեղ` ալրաղաց և ՌԴ-ում լուրջ բիզնեսներ: “Նշենք նաև, որ Բաղդասարովը համարվում է դարաբաղյան կլանի ամենավստահելի գործարարը և հայաստանյան շատ բիզնեսներում արդեն “արմատներ է ձգել”: Եվ որպեսզի շատ բացասական կարծիք չձևավորի իր շուրջ, երբեմն բարեգործություններ է անում: Օրինակ` 2008-ի ապրիլի 21 ֊ին 50 հազար ԱՄՆ դոլար և 15.5 միլիոն դրամ է փոխանցել Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածամայր Հովանու եկեղեցու կառուցման համար: Մինչդեռ նրա կողմից գնված գետնանցումի փակվելուց հետո ավելի քան 300 ընտանիք գործազուրկ է դարձել: Գրավաճառների մի մասն էլ մտածում է երկրից հեռանալու մասին”,- գրել է թերթը:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում