Հրապարակ. Անուշ օպերայի գլխավոր փորձը տապալվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիքյանի “Անուշ” օպերայի նոր մեկնաբանությամբ փակ ցուցադրությունը` գլխավոր փորձը, պրեմիերայից առաջ տապալվել է: Վերջում, ծափահարությունների միջից լսվեց` “ամոթ…., Ավեդիքյանը Անուշին թաղել է…, ինչի՞ վրա եք ծափահարում, ժողովուրդե ու էլի նմանօրինակ բացականչություններ: 
Բղավողը հայտնի երաժշտագետ Ավագ Պետրոսյանի որդին էր` դիրիժոր Արա Պետրոսյանը: Նա վրդովված էր ոչ միայն օպերայի մեկնաբանությունից, այլև նրանից, որ հատուկ ֆրանսիացիների համար բեմում, սև պաստառի վրա ,Անուշիե ֆրանսերեն տիտրերն էին գնում: Արա Պետրոսյանի պոռթկումն առիթ տվեց, որպեսզի դահլիճից դուրս շատերը կարծիք հայտնեն, որ ներկայացումը բավականին թույլ էր և հիշեցնում էր գրական-գեղարվեստական երեկո` ժամանակակից մի քանի էլեմենտներով,- գրում է “Հրապարակ”-ը:




Լրահոս