Պարզվում է` ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀԿ-ից տարածք է վարձակալել: Ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”-ի ՀՀԿ-ական աղբյուրները, նախարարությունը վերջերս Վայոց Զորի մարզի Վայք քաղաքում ՀՀԿ տարածքային կառույցի գրասենյակից մոտ 43 քմ տարածք է վարձակալել, և այնտեղ է տեղակայվել նախարարության մարզային ներկայացուցչությունը: ՀՀԿ-ն էլ իր տարածքի համար վարձակալության բավական բարձր գին է սահմանել`206 հազար դրամ: “Ուշագրավն այն է, որ մյուս մարզերում այս նախարարությունը տարածքներ վարձակալել է կամ մարզպետարանից, կամ քաղաքապետարանից: Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը ՀՀԿ անդամ է: Ասել է թե`նա պետական գումարներով լավություն է անում հարազատ կուսակցությանը: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիայի դասական օրինակ, որը կիրառվում է շատ ու շատ երկրներում”,- գրել է թերթը:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում