
Չորրորդ ինքնիշխանությունը գրում է. “Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` աշխատանքից ազատվել է Ոստիկնության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Ամիրջանյանը: Փոխոստիկանապետի ազատման պատճառը եղել է “ilur.am” լրատվական կայքի լրագրողի աշխատանքները խոչընդոտելու ժամանակ ոստիկանի կողմից ոչ պատշաճ ծառայություն կատարելը: Շատ հուզիչ որոշում է: Միայն հարց է առաջանում` ինչու Վլադիմիր Գասպարյանն անպատժելիության դեմ պայքարի շրջանակներում գործ չի հարուցում Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված 34-ամյա Աշոտ Պապայանի նկատմամբ: Չէ որ հենց նա է խոչընդոտել լրագրողի աշխատանքը, իսկ դրա համար ՀՀ օրենսգիրքն անգամ ազատազրկում է ենթադրում: Փոխոստիկանապետին աշխատանքից ազատելը ամենևին էլ չի ենթադրում , որ հանցանք գործած անձը պատժվում է: Տեսանյութը կա , վկաներ կան, անգամ քաղաքապետարանի աշխատակիցն է լրագրողի հետ զրույցում խոստովանել, թե ով է ծեծել լրագրողին: Եվ այս պարագայում փոխանակ գործ հարուցվի ՀՀԿ-ական մականունավորի նկատմամբ, աշխատանքից ազատվում է փոխոստիկանապետը: Ստացվում է գողական մտածողության դեմ պայքարող ոստիկանապետն առանց աչք թարթելու պատժում է “օրենքի մարդունե միայն այն բանի համար, որ պահպանի “գողական խուժանիե անձեռնմխելիությունը”: