ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանում

Մեքենայի վարորդը ռուսերեն տառերով շնորհակալություն է հայտնել պապին հաղթանակի համար` հպարտորեն հիշելով 1941-1945 թվականները:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ՝ ասեք, թե ի՞նչ է արտոնագրային վճարը եւ ե՞րբ է վճարվում այն:

Ժիրայր Մանուկյան (49 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Արտոնագրային վճարը oրենքով uահմանված չափերով եւ ժամկետներում օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող անձանց համար եկամտահարկին եւ ավելացված արժեքի հարկին փոխարինող պետական բյուջե վճարվող պարտադիր եւ անհատույց վճար է: Ֆիզիկական անձի համար փոխարինում է եկամտահարկին եւ ավելացված արժեքի հարկին:
Իրավաբանական անձի համար փոխարինում է շահութահարկին եւ ավելացված արժեքի հարկին: Արտոնագրային վճարի գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոuի չափով: Արտոնագրային վճարը վճարվում է մինչեւ արտոնագիրը ստանալը:
Արտոնագիր տրվում է ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին եռամսյակի, վեց ամսվա, 9 ամսվա կամ օրացուցային տարվա համար: Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին արտոնագիր տրվում է մեկ ամսվա կամ 1-ից ավել ամիսների համար, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա համար:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների, ինչպես նաեւ վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը չի գերազանցել 6,0 մլն դրամը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ հնարավորինս մանրամասն ներկայացնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում պարտադիր կենսաթոշակային ֆոնդը:

Գայանե Սուքիասյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդն իրենից ներկայացնում է անձանց կողմից կատարված վճարների եւ դրանց ներդրման հաշվին ձեւավորված ակտիվների ամբողջություն: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի դեպքում անձինք իրենց դրամական միջոցները (նպատակային սոցիալական վճարները) տրամադրում են պրոֆեսիոնալ կառավարչին, որը նշված միջոցները միավորում եւ կառավարում է որպես մեկ միասնական պորտֆել: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների, դրանցից ստացված եկամուտների նկատմամբ յուրաքանչյուր մասնակցի իրավունքը հավաստվում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայով:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդն ունի իր գործունեության կանոնները, որոնք սահմանում են, թե ինչպես է կառավարվելու տվյալ ֆոնդը, որտեղ են ներդրվելու ֆոնդի միջոցները, ինչպես են գնահատվելու ֆոնդի ակտիվները, ինչպիսի վճարներ են գանձվելու, դրանց չափերն ու հաշվարկման կարգը եւ այլ էական պայմաններ: Ֆոնդի կանոնները սահմանում է այդ ֆոնդի կառավարիչը, որոնք գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից եւ հրապարակվում են:
Մասնակիցներին պարտադիր կենսաթոշակային ֆոնդից վճարումները կատարվում են (վերադարձվում են ֆոնդի ակտիվներում մասնակցի փային համապատասխանող դրամական միջոցները) կենսաթոշակի ձեւով՝ մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կենսաթոշակային ֆոնդի՝ կառավարիչները կարող են լինել երեք տեսակի պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդեր: Դրանք են հավասարակշռված ֆոնդ, պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ, կայուն եկամտային ֆոնդ:




Լրահոս