Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնում անարխիստները բախվել են ոստիկանություն հետ, որոնց ուղղությամբ քարեր, շշեր և «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել, փոխանցում է Lifenews-ը:
Աթենքում բողոքի ակցիաներ են կազմակերպվել՝ կապված ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այցի հետ: Հարյուրավոր մարդիկ փորձել են ներխուժել համալսարանի շենք, որտեղ գտնվել է ամերիկացի պաշտոնյան, սակայն ուժայիններին հաջողվել է ցրել ցուցարարներին:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցն այսօր համընկել է «սև դեկտեմբեր» ցույցի հետ, որը Հունաստանի անարխիստները կազմակերպում են ամեն տարի: Ծայրահեղական տրամադրություններով երիտասարդները դեկտեմբերի 6-ին դուրս են գալիս ցույցի՝ հարգելով 2008թ. ոստիկանի սխալի հետևանքով զոհված 15-ամյա անչափահասի հիշատակը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան