Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Իսլամական պետություն»-ը ԱՄՆ-ի «կացնային քաղաքականության» հետևանք է անվանել և մեղադրել ԱՄՆ-ի իշխանությանն այսպես կոչված «միջազգային ահաբեկչություն» ձևավորելու մեջ, փոխանցում է Lifenews-ը:
Այս մասին Կադիրովը գրել է Instagram-ի իր էջում:
«Հարգելի՛ ընկերներ: Աշխարհում իրավիճակը կտրուկ փոխվել է: ԱՄՆ-ի և Արևմուտքի՝ աշխարհը «մերոնց» և «ուրիշների» առանձնացնելու ձգտումը սկսել է արժանի հակահարված ստանալ: ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կոշտ, կացնային քաղաքականությունը հանգեցրեց ահաբեկչության ձևավորմանը»,-գրել է Չեչնիայի ղեկավարը:
Նրա խոսքով՝ աշխարհում իրավիճակի կարգավորման միակ ուղին բոլոր մուսուլման երկրների միավորումն է՝ հետևում թողնելով բոլոր փոխադարձ մեղադրանքները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան