Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, սակայն չի ցանկանում դասեր քաղել պատմությունից: Հակառակ դեպքում նա կհիշեր որ Ռուսաստանին, որն իր ժամանակին հաղթանակ տարավ օսմանների դեմ, չի կարելի սադրել: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
«Խրախուսելով Սիրիայում քաղաքացիական պատերազմը, Էրդողանը, հավանաբար, չի պատկերացրել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իր գործողությունները Թուրքիայի համար: Մերձարևելյան կոնֆլիկտը առավել խճճված է դառնում՝ զարգանալով նոր իրադարձություններով և մասնակիցներով, որոնց թվում Անկարան ավելի շատ թշանմիներ է ձեռք բերում»,-գրում է The Guardian-ի սյունակագիր Նորման Սթոունը:
Նրա կարծիքով՝ Էրդողանն իրեն ամենազոր առաջնորդ է համարում, ով իր պարտքն է համարում օգնել «մուսուլման-եղբայրներին» սիրիական քաղաքացիական պատերազմում: «Ակնհայտ է, որ Էրդողանը ցանկանում է հասնել իր նպատակին՝ Ասադի գահընկեցությանը, ցանկացած միջոցով»,-նշում է հոդվածի հեղինակը:
«Նման արկածախնդրություններն Էրդողանին հաջողված են թվում, սակայն իրականում իրավիճակը կարող է ողբերգական լինել Թուրքիայի արտաքին քաղաքականության համար՝ հանգեցնելով երկրի կործանմանը»,-գրում է բրիտանական պարբերականի սյունակագիրը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան