Ուղևորատար ինքնաթիռը, որը Բեռլինից Հուրգադա էր մեկնում, արտակարգ վայրէջք է կատարել Բուդապեշտի օդանավակայանում ինքնաթիռում պայթուցիկ սարքի հնարավոր առկայության մասին հաղորդագրության պատճառով, փոխանցում է Reuters-ը:
Այս մասին հայտնել են ոստիկանությունում:
Իրավապահ մարմինների մամուլի քարտուղարը հայտարարել է, որ սպառնալիքի մասին տեղեկացել է երթևեկության վերահսկողը: Ընդ որում, կոնկրետ անուններ չեն նշվում:
Ոստիկանությունում հայտարարել են, որ ներկա պահին հնարավոր պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքներ են տարվում, հետախուզվում են ուղևորների բեռները:
Ինքնաթիռում 133 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է գտնվել: Արտակարգ վայրէջքի արդյունքում տուժածներ չկան:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան