Գյումրիում բազմաթիվ վագոն-տնակներ այլեվս բնակության համար պիտանի չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
1988-ի դեկտեմբերյան դաժան երկրաշարժից ի վեր՝ 25 տարի շարունակ, Գյումրիում դեռեւս զգալի թվով ընտանիքներ ապրում են ժամանակավոր կացարաններում:
“Շիրակ կենտրոնի” ուսումնասիրություններով՝ Գյումրու տնակային ավաններում բնակվող անօթևանների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ տարեցները: Եվ, հատկապես, նրանց վագոն-տնակները երբեք վերանորոգման չենթարկվելու պատճառով վաղուց շարքից դուրս են եկել: Անձրևները տեղալուն պես անձրեւաջրերը հեղեղում են այդ ժամանակավոր կացարանները:
Ներկայացվող տեսանյութը քաղաքի ծայրամասերից մեկում գտնվող տնակային ավանում միայնակ բնակվող 75- ամյա Աստղիկ Ասատրյանի կացարանային պայմանների մասին է:




Լրահոս